Արշավին. Հայերի հետ խաղերը պետք է ապացուցեն, որ...
Արշավին. Հայերի հետ խաղերը պետք է ապացուցեն, որ...
Ռուսաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Անդրեյ Արշավինը կարծում է, որ 2010թ-ի մրցաշրջանն ազգային հավաքականի համար նորմալ ստացվեց:
«Իմ կարծիքով, մրցաշրջանը նորմալ անցավ: Կարևորն այն է, որ մենք Եվրոպայի առանության ընտրական խմբում առաջատարն ենք, ընդ որում հինգ հանդիպումներից երեքը մրցակցի դաշտում ենք խաղացել: Որոշ հանդիպումներում ավելի լավ էինք խաղում, որոշներում' ավելի վատ, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ բավական բարեհաջող ստացվեց: Ճիշտ է, Ադվոկատը մեզ ասաց այսօր' տարին հաջող համարելու համար անպայման անհրաժեշտ է հաղթել բելգիացիներին»:
«Ինձ թվում է, որ մենք ինչ-որ միջանկյալ կարգավիճակում ենք. ամեն ինչ կախված կլինի հաջորդ խաղերից, մասնավորապես առաջիկա երկու խաղերից Հայաստանի հավաքականի հետ: Հենց նրանք պետք է համոզեն, որ մենք առաջվա պես ուժեղ ենք: Մեզ հաղթանակների նկատմամբ վստահության ավելացումը չի խանգարի: Հատկապես որ բոլորը ցանկանում են հասնել մինչև Եվրոպայի առաջնություն»,-ասել է Արշավինը «Սպորտ-էքսպրեսի հետ հարցազրույցում»: