«ՌԵԱԼԻ» ՊԱՏԻԺԸ ՄԵՂՄՎԵՑ ՈՒԵՖԱ-ի բողոքարկման ատյանը հայտարարել է նոյեմբերի 23-ին կայացած Չեմպիոնների լիգայի «Այաքս»-«Ռեալ» հանդիպման հետ կապված իր որոշման մասին,- տեղեկացնում է TotalFootball.am-ը: - «Ռեալը» 120 հազար եվրոյի փոխարեն տուգանվել է 100 հազար եվրոյով: - Մարզիչ Ժոզե Մոուրինյոն 40 հազար եվրոյի փոխարեն տուգանվել է 30 հազար եվրոյով: - Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է մեկ խաղով («Ռեալ» – Օսեր»): Նախկինում սահմանվել էր մեկ խաղի որակազրկում և պայմանական որակազրկում ևս մեկ խաղով՝ փորձնական երեք տարվա ժամկետով: - ՈՒԵՖԱ-ի կարգապահական ատյանի սահմանած տուգանքները՝ կապված «Ռեալի» ֆուտբոլիստներ Խաբի Ալոնսոյի և Սերխիո Ռամոսի (250 հազարական եվրո), Իկեր Կասիլյասի (100 հազար եվրո) և Եժի Դուդեկի (5 հազար եվրո) հետ, մնում են ուժի մեջ: Ուժի մեջ է մնում նաև Ալոնսոյի և Ռամոսի որակազրկումը մեկ խաղով: Հիշեցնենք, որ «Ռեալի» ֆուտբոլիստներն ու մարզիչն այս պատիժները ստացել էին դիտավորյալ կարմիր քարտեր ստանալու համար:
©FOOTBALLIST.UCOZ.COM, SITE ADMIN
|