Նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ`
ՈՐՈՇՎԵՑ`
09/11/10թ. «Փյունիկ-3»-«Գանձասար-2» խաղին «Փյունիկ-3» թիմի ֆուտբոլիստ Արսեն Փիլոյանի հեռացման (մրցակցին ոտքով հարվածելու) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` որակազրկել 6 խաղով, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:
09/11/10թ. «Շիրակ-2»-«Փյունիկ-2» խաղին «Շիրակ-2» թիմի կազմում որակազրկված ֆուտբոլիստների մասնակցելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն` «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:
06/11/10թ. «Բերդ-96»-«Աչաջուր-96» խաղը չկայանալու «Աչաջուր-96» թիմի չներկայանալու պատճառով (երկրորդ դեպք) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` «Աչաջուր-96» թիմին հանել առաջնությունից, «Աչաջուր» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ:
ՀՖՖ մամուլի քարտուղարություն
Totalfootball.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR