2011թ. մարտի 26-ին կայանալիք Եվրո-2012-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպման հետ կապված Հայաստանում ֆուտբոլային մրցաշրջանը կարող է ժամանակից շուտ սկսվել, որպեսզի ազգային հավաքականի մեկնարկային կազմի այն վեց ֆուտբոլիստները, որոնք հանդես են գալիս ներքին առաջնությունում, հասցնեն համապատասխան մարզավիճակ հավաքել, տեղեկացնում է «Սպորտ Էքսպրեսսը»: Որոշումը կայացնելիս հաշվի կառնվեն նաև օդերևութաբանների կանխատեսումները մարտ ամսվա վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2010թ. Հայաստանի ֆուտբոլային մրցաշրջանը սկսվել էր մարտի 23-ին կայացած գավաթային հանդիպումներով: