Գերմանիայի և Թուրքիայի հավաքականները ևս մեկական հաղթանակ տոնեցին «Եվրո-2012»-ի ընտրական փուլում։ Գերմանացիները սեփական հարկի տակ 6։1 հաշվով ջախջախեցին Ադրբեջանի հավաքականին։
Թուրքիան մեծ դժվարությամբ հաղթեց Բելգիային, որի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դանիել Վան Բույտենը։ Գուս Հիդինկի թիմին հաղթանակ պարգևեց Արդա Տուրանը, ով հանդիպման վերջնամասում կարողացավ առաջ մղել տանտերերին։
Ղազախստանի հավաքականը շատ մոտ էր Ավստրիայում միավոր վաստակելուն, սակայն տանտերերը մրցավարի ավելացրած ժամանակում 2 անգամ գրավեցին ղազախների դարպասը։