Ադեբայորը կարող է վարձակալությամբ տեղափոխվել Յուվենթուս
Տոգոյի հավաքականի և անգլիական "Մանչեսթեր Սիթիի” հարձակվող Էմանուել Ադեբայորը նոր մրցաշրջանը կարող է վարձակալությամբ անցկացնել "Յուվենթուսում”:
Ընդ որում իրադարձությունների նման զարգացումը կարող է ձեռնտու լինել ոչ միայն իտալական ակումբին, այլ նաև հենց ֆուտբոլիստին, քանի որ "Սիթիի” մեկնարկային կազմում հանդես գալու նրա հնարավորությունը գնալով պակասում է:
Անգլիայի առաջնության "Տոտենհեմի” հետ առաջին հանդիպմանը նա փոխարինման էր դուրս եկել երկրորդ խաղակեսում, իսկ այն բանից հետո, ինչ "Սիթին” ձեռք է բերել Մարիո Բալոտելիին, նա ընդհանրապես կարող է դուրս մնալ թիմի հիմնական կազմից: www.footballist.ucoz.com,MARTIN