Ռաուլ Ալբիոլը, Սերխիո Ռամոսը ու երեկվա միակ գոլի հեղինակ Ռաֆաել Վան դեր Վարտը մեկնաբանել են ավարտված խաղը ու գովաբանել են Օզիլի տրանսֆերը:
Ալբիոլ
«Օզիլը մեծ ձեռքբերում է: Նա իրեն դրսևորեց աշխարհի առաջնությունում` հիանալի խաղ ցուցադրելով»:
«Մենք դեռ գտնվում ենք միջմրցաշրջանային հավաքում ու այսօրվա խաղը մեզ կօգնի ուղղել սխալները ու մարզավիճակ հավաքել Լա Լիգայի առաջին խաղից առաջ, որում մրցելու ենք «Մալյորկայի» հետ»:
Ռամոս
«Այն ամենը, ինչ կարող է բարելավել թիմի խաղը, լավ է: Մենք շատ ուրախ ենք Օզիլի ձեռքբերումով ու կօգնենք նրան որքան հնարավոր է շուտ ադապտանալ թիմին»:
«Կցանկանայինք այսօր հաղթել, բայց «Լիեժը» ավելի երկար ժամանակ է աշխատում, քան մենք: Մենք մինչև վերջ պայքարեցինք, բայց չկարողացանք հաղթել»:
Վան դեր Վարտ
«Ես քրտնաջան աշխատելու եմ, որ թիմում տեղ ունենամ: Կարծում եմ, իմ գոլը շատ գեղեցիկ ստացվեց: Ես ուզում եմ մնալ «Ռեալում»: Ակումբը միշտ ուզում է գնել լավ խաղացողների, իսկ Օզիլը շատ բարձրակարգ խաղացող է»:
հղումը`realmadrid.am
www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR