«Միլանի» մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին կարծում է, որ այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի «Օսերի» դեմ հանդիպումն իր թիմի համար վճռորոշ կդառնա այս մրցաշրջանում:
«Նախորդ խաղի համամետատ բոլորովին ուրիշ թիմ կտեսնի «Օսերը»,- ասել Ալլեգրին: – Այս թիմը բավական լավ հանդիպումներ է անցկացրել: Մասնավորապես մենք հաղթել ենք «Այաքսին», ինչն ամենևին էլ հեշտ չէր: Երեքշաբթի օրը մենք պարտավոր ենք հաղթել: Հանդիպումը բավական ինտենսիվ կլինի և այն մեզ համար առանցքային կլինի, եթե ցանկանում ենք հաջող հանդես գալ: Մենք պետք է հաղթենք, որպեսզի «Այաքսի» դեմ խաղից առաջ թոթափենք լարվածության մի մասը: Մենք կխաղանք առաջին համարով և կգրոհենք: Մենք վնասվածք ունեցող շատ ֆուտբոլիստներ ունենք, բայց ես գոհ եմ թիմից և նրանք, ովքեր խաղդաշտ դուրս կգան, պետք է արդյունքի հասնելու համար առավելագույնը ցույց տան»: