Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան 18 խաղով որակազրկել է «Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Նիկոլյա Անելկային: Պատճառ է դարձել ֆուտբոլիստի պահվածքը 2010թ. աշխարհի առաջնության ժամանակ:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Անելկան վիրավորել է հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկին: Այդ դեպքից հետո հարձակողը հեռացվել էր թիմի կազմից:
Բացի դրանից` 5 խաղով որակազրկվել է հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Պատրիս Էվրան, ով բոյկոտ էր կազմակերպել ՀԱՀ-ն հավաքականի հետ խաղից առաջ` 1:2: Կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հեռացվել է 3 խաղից, Ժերեմի Տուլալանը` մեկ, հաղորդում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերցիայի պաշտոնական կայքը:
Ֆեդերացիայի հանձնաժողովը քննարկել է նաև պաշտպան Էրիկ Աբիդալի պահվածքը, բայց նա մնացել է առանց պատժի, հաղորդում է sports.ru-ն: www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR