www.Armsport.tk
Այսօր`Կիրակի, 19.05.2024, 19:24



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`նոյեմբեր » 12 » Արսենալը Պրեմիեր լիգայի ամենակեղտոտ թիմն է
17:01
Արսենալը Պրեմիեր լիգայի ամենակեղտոտ թիմն է

Արսենալը Պրեմիեր լիգայի ամենակեղտոտ թիմն է
Սեսկ Ֆաբրեգասը միգուցե և խուսափեց հեռացումից "Վուլվերհեմփթոնի” հետ խաղում, սակայն "Արսենալը” շարունակում է զիջել իր դիքերը   Fair Play-ի աղյուսակում, որտեղ թիմը ներկա պահին զբաղեցնում է վերջին հորիզոնականը:


"Արսենալի” ավագը ներողություն է խնդրել Սթիվեն Ուորդից վերջինիս հանդեպ կոպիտ խաղ ցուցադրելու համար և դեղին քարտի արժանացել, թեև բոլորը պահանջում էին կարմիր քարտ ցույց տալ նրան:


Այժմ "Արսենալը”, որը նախորդ մրցաշրջանում Fair Play աղյուսակում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը, պաշտոնոպես վերականգնեց անգլիական ֆուտբոլի "վատ տղաների” համբավը` այն, ինչ Վենգերն ուներ 14 տարի առաջ:


Լորան Կոշելնին ընթացիկ մրցաշրջանում երկու անգամ հեռացվել է խաղից, մեկական կարմիր քարտ են ստացել Ալեքս Սոնգը և Ջեք Ուիլշարը: Այս ցուցանիշով "Արսենալի” հետ կարող է համեմատվել միայն "Վեսթ Բրոմվիչը”:


Սակայն վերոհիշյալ վարկանիշը չի հիմնվում միայն կարմիր և դեղին քարտերի վրա, դրանք կազմելիս հաշվի են առնվում նաև ֆուտբոլիստների ընդհանուր վերաբերմունքը հակառակորդի և մրցավարների հանդեպ, ինչպես նաև թիմի մարզչական շտաբի պահվածքը:  Այժմ Վենգերը, ով արդեն մի անգամ արդեն  որակազրկվել է մեկ խաղով մրցավարի հանդեպ ցուցաբերած անվայել պահվածքի համար, հիմա հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, երբ կարող է ինքը գլխավորել "կեղտոտ դեմքով հրեշտակների” ցուցակը:


Եվ եթե Արսեն Վենգերը պատրաստվում է կրկին սկսել իր "կեղտոտ խաղի” դեմ ուղղված քարոզը, որի զոհ են դարձել արդեն Ռայան Շոուկրոսը, Ռոբերտ Հուտը ("Սթոք Սիթի”) և Փոլ Ռոբինսոնը ("Բոլտոն”), ապա այս անգամ կարող է սկսել ինքն իրենից: 


Armsport.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR

Просмотров: 467 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024