Արշավին. Լիվերպուլի երկրպագուները խնդրեցին հաղթել Էվերտոնին
Անգլիայի առաջնության 13-րդ տուրում «Էվերտոնի» նկատմամբ տարած «Արսենալի» հաղթանակից հետո «Արսենալի» ռուսաստանցի լեգեոներ Անդրեյ Արշավինը խաղի վերաբերյալ իր տպավորությունների մասին է խոսել: Նա նաև ուրախություն է հայտնել այն կապակցությամբ , որ «Զենիթը» Ռուսաստանի առաջնության չեմպիոնի տիտղոսն է նվաճել:
Կիրակի լոնդոնցիները «Հուդիսոն Փարքից» տարան վաստակած երեք միավորը'2:1: Բակարի Սանյայի և Սեսկ Ֆաբրեգասի գոլերին «Էվերթոնից» կարողացավ պատասխանել միայն Թիմ Կեյհիլը: Անդրեյ Արշավինն իր թիմի խփած առաջին գնդակում անուղղակի մասնակցություն ունեցավ'աչքի ընկնելով Սանյային կատարած արդյունացետ փոխանցումով:
«Խաղը դժվար էր: Մենք լավ խաղացինք պաշտպանությունում, այդ պատճառով հաղթեցինք: «Էվերթոնը» մարտական թիմ է, որի կազմում կան մի քանի լավ խաղացողներ: Սկզբունքորեն նրանց խաղը հարձակման գծում ընթեռնելի է. դրանք կառուցվում են տուգանայինում, որտեղ կան մարդիկ, ովքեր ունակ են հարձակումը եզրափակել գլխով»,-ասել է Արշաինն իր ակումբի պաշտոնական կայքին:
Արշավինի համար "Բիթլզների" հայրենիք այցը հատուկ նշանակություն ունի: Հատկապես այստեղ մեկուկես տարի առաջ նա պոկեր ձևակերպեց «Էվերթոնի» սկզբունքային հակառակորդ «Լիվերպուլի» հետ խաղում (4:4):
«Հասկանալի է, որ նրանց քաղաքում դա լուրջ դիմադրություն է: Դեռ խաղից առաջ «Լիվերպուլի» մի քանի խաղացողներ ինձ խնդրեցին հաղթել իրենց ոխերիմ թշնամուն: Ինձ դուր է գալիս այստեղ խաղալը, և ես կարծիքս չփոխեցի այս խաղից հետո: Լավ է հարդարանքը, տրիբունաները մոտ են խաղադաշտին , այդ պատճառով երկրպագուները լարվածություն են առաջացնում: Այդպիսի մթնոլորտում դժվար է խաղալը, բայց հաճելի է հաղթելը»,-տեղեկացրել է Արշավինը:
Մինչ «Էվերթոնի» և «Արսենալի» հանդիպումը Ռուաստանի առաջնությունում որոշվեց չեմպիոնը: «Զենիթը», որը Արշավինի հարազատ ակումբն է, դարձավ հաղթողը: Նա չի շտապել շնորհավորել իր նախկին գործընկերներին: «Երկուշաբթի կգնամ Մոսկվա, այնտղ էլ կշնորհավորեմ այն տղաներին, ովքեր ազգային հավաքականում կլինեն: Ւսկ հիմա ցանկանում եմ շնորհավորել բոլոր երկրպագուներին, քաղաքին, ակումբի ղեկավարությանը և անձնակազմին: «Զենիթը» չեմպիոն է: Տոնդ շնորհավոր լինի»,- եզրափակել է Արշավինը:
Armsport.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR