Մարիո Բալոտելին, ով վերջերս է տեղափոխվել Մառախլապատ Ալբիոն, իր կայքում պաշտոնական հայտարարություն է արել և խոստովանել, որ մտադիր չէր այս ամառ լքել Ինտերը:
Իտալացի հարձակվողի տեղափոխումը Մանչեսթեր Սիթի պաշտոնապես հաստատվել է ուրբաթ օրը, իսկ իր նորամուտը ֆուտբոլիստը կարող է նշել երկրորդ տուրի Լիվերպուլի հետ կայանալիք հանդիպմանը:
Ցավում եմ, որ ստիպված էի լքել Ինտերը, քանի որ ես կցանկանայի շարունակել կարիերաս Իտալիայում, - ասել է Մարիոն, - սակայն ես ուղևորվում եմ մի վայր, որտեղ հնարավորություն կստանամ անընդհատ դաշտ դուրս գալ: Դա ինձ համար շատ կարևոր է. խաղալ, հնարավոր է, սխալներ թույլ տալ, սովորել և կրկին խաղալ: Հանգիստ և հաճելի մթնոլորտում: www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR