«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը դեմ չէ գնել Անգլիայի ահվաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին:
Այդ մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով կատալոնական ակումբում իրենց աղբյուրին:
«Մենք հետևում ենք Ռունիին, չէ՞ որ կարող է պահ գալ, երբ իր համար դժվար կլինի Անգլիայում մնալը: Եթե իրավիճակը վատանա և նա ցանկանա հեռանալ, ապա մենք անկասկած կպայքարենք նրա հաար»,- ասել է նա: Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ռունիի մոտ կնոջ հետ խնդիրներ են ծագել, երբ նա իմացել է, որ ամուսինն իրեն դավաճանել է մարմնավաճառուհու հետ: