Կարիմ Բենզեման պատասխանել է լրագրողների հարցերին ու խոսել է, թե ինչ է մտածում գալիք մրցաշրջանի մասին:
«Ես մոռացել եմ այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ անցած տարի: Ես նպատակամղված եմ շատ գոլեր խփել: Ես աշխատում եմ քրտնաջան ու մտածված, որ իմ թիմին օգնեմ տիտղոսներ նվաճել»:
«Մոուրինյոն մեծագույն մարզիչ է: Նա պարբերաբար զրուցում է իմ հետ, ինչը նշանակում է, որ ես կարևոր խաղացող եմ նրա համար»:
«Անցած տարի ինձ համար շատ դժվար էր, քանի որ դա առաջին անգամն էր, երբ ես խաղում էի իմ հարազատ երկրից դուրս: Հիմա ես ու ընտանիքս ավելի շատ ենք հարմարվել քաղաքին: Ես երջանիկ եմ այստեղ գտնվելով»:
«Մադրիդի «Ռեալը» հիանալի թիմ է: Հիմա միակ հարձակվողներն ենք Իգուաինը ու ես: Ցանկացած խաղացող, որ կմիանա մեզ, կընդունվի շատ լավ»:
«Մենք զգալու ենք Կակայի պակասությունը, երբ նա բացակայելու է: Նա անհավանական խաղացող է, ու մենք հուսով ենք, որ մոտակա ժամանակներս կվերադառնա շարք»:
WWW.FOOTBALLIST.UCOZ.COM,ADMINISTRATOR