ԲԼԱՏՏԵՐ. «ԱՄԵՆԻՑ ՀԵՇՏԸ ԱԱ-Ը ԱՆԳԼԻԱՅՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՆ Է»
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպպ Բլատտերը հայտարարել է, որ 2018-ի Աշխարհի առաջնությունը ամենից հեշտ կլինի անցկացնել Անգլիայում: «Ես ամեն ինչ հեշտ է: Անգլիայում կան հիանալի մարզադաշտեր, զարգացած ենթակառուցվածք և հիանալի երկրպագուներ»,- ասել է Բլատտերը: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, երկուշաբթի օրը չորսօրյա այցով Անգլիա է ժամանել ՖԻՖԱ-ի հանձնաժողովը, որպեսզի ծանոթանա ԱԱ-2018-ի կազմակերպիչի թեկնածուի ենթակառուցվածքի հետ: Անգլիայից բացի 2018-ի առաջնությունն անցկացնելուն հավակնում են Ռուսաստանը, Իսպանիան ու Պորտուգալիան, Բելգիան ու Հոլանդիան, ԱՄՆ-ը և Ճապոնիան: