ԲՈՂՈՍՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ԶԱԼՑԲՈՒՐԳԻ» ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՍՈՒԼՈՑՆԵՐԻՆ – ՎԻԴԵՈ
Ավստրիական «Զալցբուրգի» ուրուգվայահայ հարձակվող Խոակին Բողոսյանը չի կարողանում իր խաղը վերգտնել ավստրիական Բունդեսլիգայում:
«Ռեիդ» ակումբի դեմ Բունդեսլիգայի հերթական տուրի խաղում գնդակի ամեն հպումից հետո Բողոսյանն արժանացել է «Զալցբուրգի» երկրպագուների սուլոցներին, տեղեկացնում է ավստրիական Kurier թերթը: Պատճառն այն է, որ հանդիպման մեկնարկում նա բաց է թողել հիանալի գոլային հնարավորոթյունը: Բողոսյանն ընդմիջմանը փոխարինվել է և նրա փոխարեն խաղադաշտ մտած ֆուտբոլիստը դարձել է հաղթական գոլի հեղինակը:
«Սա միայն նրա մեղքը չէր: Սվենտոն պետք է ավելի լավ փոխանցեր գնդակը»,- ասել է «Զալցբուրգի» մարզիչ Հուուբ Սթիենսը: – Ես Խոակինին փոխարինեցի, որպեսզի պաշտպանեմ նրան»: Totalfootball.am www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR
ԲՈՂՈՍՅԱՆԻ ԲԱՑ ԹՈՂԱԾ ԳՈԼԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՏԵՍՆԵԼ ԱՅՍՏԵՂ
Տեսանյութը դիտելու հետ դժվարություններ ունենալու դեպքում սեղմեք ներքևի աջ անկյունի HQ-ի վրա: