Իտայիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը գոհ է, որ հանդես չի գալիս «Մանչեսթեր Սիթիի կազմում: Ես տեղյակ եմ, որ «Մանչեսթեր սիթին» մի քանի տարի առաջ հետաքրքրվել է իմ ծառայություններով, չնայած պայմանագիր ստորագրելու մասին երբեք խոսք չի եղել: Կարող եմ ասել, որ ճիշտ որոշում եմ կայացրել:Սիթին մի քանի հանրահայտ ֆուտբոլիստների հետ պայմանագրեր ունի, սակայն կարծում եմ, որ իրենք նման ֆուտբոլիստների ձեռք են բերում միայն վերջիններիս համբավի համար: Կարլոս Տևեսը, Դավիդ Սիլվան, Յայա Տուրեն ցանկացած թիմ կգեղեցկացնեն: Այդուամենայնիվ, «Մանչեսթեր Սիթիում չկա ոչ մի պաշտպան, ով կարող է հավասարվել «Յուվենտուսի, «Ռեալի, «Բարսելոնայի կամ «Մանչեսթեր Յունայթեդի մակարդակին: Գերակումբները միշտ պաշտպանության վրա են հիմնվում: Զարմանում եմ, որ «Մանչեսթեր Սիթին չի փորձում այդպես վարվել, չնայած թիմի մարզիչը իտալացի է,- հայտարարել է «Ծեր Սինյորայի դարպասապահը: