Բուքմեյքերական գրանսենյակները Չեմպիոնների լիգայի 2010/11 մրցաշրջանում հաղթող դառնալու գլխավոր հավակնորդ են համարում «Բարսելոնային»:
William Hill-ը «Բարսելոնայի» հաղթելու հնարավորությունը գնահատում է 3.75 գործակցով: Երկրորդ տեղը կիսում են «Չելսին» ու «Ռեալը» (երկուսն էլ՝ 6.5), հետո գալիս է «Մանչեսթեր Յունայթեդը» (9): «Արսենալի» (15), «Ինտերի», «Բավարիայի» և «Միլանի» (բոլորը՝ 17) հնարավորությունները շատ ավելի ցածր են գնահատվում:
Bwin-ը կատալոնացիների հաղթանակի համար տալիս է 3.65 գործակիցը, «Ռեալի» հաղթանակի համար՝ 5, իսկ «Չելիսիի» դեպքում 6.5 գործակիցը: Հետո գալիս են «Մանչեսթեր Յունայթեդը» (8.5), «Ինտերը» (12), «Բավարիան», «Արսենալը» (երկուսն էլ 13) 7 «Միլանը» (16):
Betfair խաղադրույքների բորսայում նույնպես նախապատվությունը տրվում է Պեպ Գվարդիոլայի թիմին (3.85 գործակից): «Ռեալի» հաղթանակը գնահատվում է 6.6 գործակցով, «Չելսիինը»՝ 7, իսկ «Մանչեսթեր Յունայթեդինը»՝ 8.6: Հավակնորդների խումբը եզրափակում են «Արսնեալը» (15.5), «Ինտերն» ու «Բավարիան» (երկուսն էլ 16):
totalfootball.am
www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR