Իտալական «Միլանի» սպորտային տնօրեն Արիեդո Բրայդան չի բացառել այն, որ «Բարսելոնայի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը հայտնել «Միլանում»: Ըստ Բրայդայի խոսքերի՝ այս տրանսֆերային գործարքը կարող է կայանալ նաև փոխատեղման միջոցով: «Ամեն ինչ հնարավոր է: Սակայն պետք է ասեմ, որ դա կախված է ոչ միայն մեզանից. գործողությունների հետագա զարգացումը կախված է «Բարսելոնայի» և Իբրահիմովիչից: Նա շատ ուժեղ ֆուտբոլիստ է և «Միլանի» համար շատ կարևոր ձեռքբերում կլինի»,- հայտարարել է Բրայդան: ՀՂՈՒՄԸ`totalfootball.am www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR