Չավի. Բարսելոնան ֆավորիտ է Ռեալի հետ հանդիպմանը "Բարսելոնայի” կիսապաշտպան Չավին "AS-ին" տված հարցազրույցի ժամանակ պատմել է այն մասին, թե ինչպես է ընթանում իր ապաքինումը, բացատրել է, թե ինչով են պայմանավորված ոտքի ցավերը, ինչպես նաև նշել, որ, հնարավոր է, նա մասնակցի Պրիմերայի 10-րդ տուրի "Խետաֆեի” հետ հանդիպմանը:
-"Կոպենհագենի” հետ կայացած հանդիպումից հետո ասում էին, որ Դուք կրկին ոտքի ցավեր եք զգում…
-Ճիշտ է, մեծ հոգնածություն կար, հատկապես խոտածածկի վիճակի պատճառով: Դաշտը շատ ծանր էր, և դա տհաճ զգացողություններ էր առաջացնում: Բայց գնալով ոտքիս ցավը պակասում է: Հիմա ավելի ճիշտ կլինի կանգ չառնել: Ուզում եմ հնարավորինս շատ հանդիպումների մասնակցել:
-Այնպիսի տպավորություն է, որ "Բարսելոնային” դժվարությամբ է հաջողվում հաղթանակի հասնել Չեմպիոնների լիգայի արտագնա խաղերում…
-Իմ կարծիքով, ինտենսիվ գրաֆիկի դեպքում մենք բարձրակարգ ֆուտբոլ ենք ցուցադրում: Եթե շարունակենք նույն ոգով հանդես գալ, ապա այս մրցաշրջանը կարող է շատ հաջող լինել մեզ համար:
-Ի՞նչ եք մտածում Մոուրինյոյի մասին:
-Ես նրան շատ վաղուց եմ ճանաչում:
-Ի՞նչ կասեք նրա սադրիչ արտահայտությունների վերաբերյալ:
-Դա նրա ոճն է, և մենք պետք է հարգենք այն: Մոուրինյոյի հետ "Ռեալը” պայքարելու է բոլոր հնարավոր տիտղոսների համար: Կարծում եմ` բոլոր ֆուտբոլասերների համար ուրախալի է այն փաստը, որ "Արքայական ակումբում” ամեն ինչ կարգին է:
-Վերադառնալով Ձեր վնասվածքին` լուրեր էին պտտվում, որ բանը կարող է հասնել վիրահատության:
-Ինձ մոտ ընդամենը տենդինիտ է: Ի՞նչ վիրահատության մասին է խոսքը: Երևի ես շատ կարևոր մարդ եմ, որ իմ մասին նման բաներ են հորինում:
-Մասնակցելու՞ եք արդյոք "Խետաֆեի” հետ կայանալիք հանդիպմանը:
-Ես մարզվելու եմ թիմի հետ, և եթե մարզիչը որոշի, որ ես կարող եմ մասնակցել, ապա ես կխաղամ:
-Դուք արդեն մտածու՞մ եք կլասիկոյի մասին:
-Այո, մնացել է ընդամենը երեք շաբաթ:
-Եվ ի՞նչ եք կարծում:
-Իմ կարծիքով, ֆավորիտը "Բարսելոնան” է:
-Ձեզ մտահոգու՞մ է այն խաղը, որ ցուցադրում է "Ռեալը”:
-Նրանք շարունակում են լավ գործել, հզորացրել են թիկունքը: Նրանք չեն հրաժարվում իրենց խաղաոճից: Armsport.am www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR