Լոնդոնի "Չելսին” հրաժարվել է վաճառել "Սպարտակին” Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Յուրի Ժիրկովին: Այս մասին հայտնում է Sports.Ru-ն:
"Սպարտակը” ֆուտբոլիստի համար 14 մլն եվրո էր առաջարկում, բայց նրանց չի հաջողվել համաձայնության գալ Lոնդոնի ակումբի հետ:
Ինքը Ժիրկովը "Спорт-Экспресс”-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ նա մեծ պահանջարկ ունի, բայց չի նշել, թե հատկապես որ ակումբներն են հետաքրքրված նրա ծառայություններով: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ Ժիրկովին ուզում է ձեռք բերել Պիտերի "Զենիթը”:
Ժիրկովը "Չելսի” էր տեղափոխվել Մոսկվայի ԲԿՄԱ-ից 2009թ. ամռանը, 18 մլն ֆունտ ստերլինգի դիմաց (մոտ 21 մլն եվրո): Լոնդոնի ակումբի կազմում ռուս ֆուտբոլիստը դարձել է Անգլիայի 2009/10թթ. մրցաշրջանի չեմպիոն: