«Չելսիի» ղեկավարությունը մտադիր է ավելի մեծ մարզադաշտ կառուցել: Ինչպես հաղորդել է «Guardian» թերթը, 60 հազարանոց նոր մարզադաշտը կարող է կառուցվել Էրլզ Կորտ շրջանում' Լոնդոնի արևմտյան հատվածում:
Հատկանշական է, որ այս վայրը բավական մոտ է նաև ակումբի ներկայիս մարզադաշտին' «Ստեմֆորդ Բրիջին», որտեղ ակումբը խաղում է արդեն 150 տարի:
Նոր մարզադաշտի կառուցման թույլտվություն ստանալը, սակայն, կարող է այդքան էլ հեշտ չլինել Ռոման Աբրահամովիչի ակումբի համար: Խնդիրն այն է, որ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Թերի Ֆարելը մտադիր է այստեղ կառուցել բնակելի մեծ թաղամաս: Ամեն դեպքում, ինչպես նշել է «Չելսիի» նահագահ Բրյուս Բաքը, նոր մարզադաշտը կհայտնվի 2015թ-ից ոչ շուտ:
«Ավելի տարողունակ մարզադաշտ տեղափոխվելը մտնում է մեր բիզնես ծրագրերի մեջ, քանի որ դա թույլ կտա ավելի շատ երկրպագուների այցելել մեր խաղերին: Սակայն դա մոտ ապագայի խնդիր չէ: Մարզադաշտը կարող է կառուցվել 2015թ-ից ոչ շուտ»,-ասել է Բաքը:
Armsport.am
www.footballist.ucz.com, ADMINISTRATOR