Ձանետին ու Կամբիասոն կարող են վերադառնալ հավաքական:
Ինտերի ֆուտբոլիստներ Խավիեր Ձանետին և Էստեբան Կամբիասոն կարող են հետևել «Բոկա Խունիորսի» կիսապաշտպան Ռոման Ռիկելմեին և վերադառնալ Արգենտինայի հավաքական, հաղորդում է El Nuevo Herald-ը:
Այդ մասին տեղեկացրել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սերխիո Բատիստան:
«Կարծում եմ Ռիկելմեն հավաքականի մակարդակի ֆուդբոլիստ է: Իմ օրոք խաղալու են նաև Կամբիասոն ու Ձանետին: Նրանք շատ կօգնեն թիմին, - ասել է մարզիչը։
Հիշեցնենք, որ վերոնշյալ երեք ֆուտբոլիստների ճանապարհը Արգենտինայի հավաքական «փակել» էր «Ալբիսելեստեի արդեն նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան։ www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR