«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան պատմել է, թե ինչում է կայանաում «Ռեալի» և «Բարսելոնայի» տարբերությունը, ինչպես նա հայտարարել է, որ Լիոնել Մեսսին համարվում է անփոխարինելի ֆուտբոլիստ.
«Բարսելոնայի» և «Ռեալի» միջև տարբերությունն ակնհայտ է: Նայեք նրանց բոլոր տիտղոսներին և տեսեք, թե ինչ են այս ակումբները նվաճել վերջին երկու տարիներին: «Բարսելոնան» արել է այն, ինչ դեռևս ոչ ոք չի կարողացել անել՝ մեկ մրցաշրջանի ընթացքում հաղթել վեց տիտղոս»,- հայտարարել է ֆուտբոլիստը:
«Մեսսին անփոխարինելի մարդ է «Բարսելոնայում»: Լեոն արդեն ցանկանում է վերադառնալ խաղադաշտ, չնայած նրոնա, որ դեռևս ընդամենը երկու խաղ է բաց թողել: Հույս ունենք, որ նա որքան հնարավոր է շուտ կվերականգնվի վնասվածքից: Ինձ վրա պատասխանատվություն չի ընկնում Մեսսի բացակայության ժամանակ, քանի որ ողջ թիմն է խաղում նրա վրա»,- ասել է Վիլյան:
totalfootball.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR