ԴԱՎԻԴ ՎԻԼՅԱՆ ԽՓԵԼ Է «ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ» 400-ՐԴ ԳՈԼԸ ՉԼ-ՈՒՄ
Հարձակվող Դավիդ Վիլյան գրել է իր անունը Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» ելույթների պատմության մեջ. «Ռուբինի» դարպասը նրա խփած գոլը 400-րդն էր այս մրցաշարում:
Ակումբին Չեմպիոնների լիգայի 210 խաղ էր անհրաժեշտ հոբելյանական 400 գոլին հասնելու համար: Միջինում թիմը խփել է մեկ խաղում 1.9 գոլ, իսկ լավագույն ռմբարկուն մինչ օրս համարվում է Ռիվալդոն (28 գոլ): Նշենք նաև, որ կատալոնացիները հարյուրերորդ գոլը խփել են 1993/94 մրցաշրջանում: Այդ գոլը խփել է Խրիստո Ստոիչկովը՝ «Աուստրիայի» դարպասը: 200-րդ գոլը 2000/01 մրցաշրջանում հեղինակել է Պատրիկ Կլյուվերտը՝ գրավելով «Լիդսի» դարպասը: 300-րդը 2005/06 մրցաշրջանում Սամուել Էտո՛օ-ի՝ «Չելսիին» խփած գոլն էր: