Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն Մեքիսկայի հետ կայացած հանդիպումից հետո (1:1) խոստովանել է, որ շատ գոհ է իր ֆուտբոլիստների գործողություններից:
"Պետք է 10 բալ նշանակեմ ֆուտբոլիստներին: Նրանք մեծ ինքնանվիրումով էին խաղում` կատարելով իրենց առջև դրված բոլոր պահանջները: Թիմի խաղը չէր զիջում աշխարհի առաջնության մեր ելույթներին: Գոհ եմ խաղից և վստահ եմ, որ նման վերաբերմունքը գործին ապագայում մեզ շատ կօգնի:
Ինչ վերաբերվում է Սորիանոյի նորամուտին, ապա նա շատ լավ էր գործում, դաշտի կենտրոնում խլում էր գնդակը և շատ գրագետ էր այն տնօրինում”:
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը 56 խաղ անընդմեջ հաղթանակ է տոնում: