Կրիշտիանու Ռոնալդուի նախկին ընկերուհի Ներեիդա Գալյարդոն պնդում է, որ նրան հայտնի է, թե ով է հանդիսանում ֆուտբոլիստի երեխայի մայրը: Ներեիդան, ով հանդիպել է Ռոնալդուի հետ 2008թ.-ին, պատմել է, որ "Facebook"-ի միջոցով նրան է կապվել 19-ամյա մի ուսանողուհի և հայտնել, որ նա հղի է Կրիշտիանուից: Աղջիկը հույս ուներ, որ Գալյարդոն կօգնի նրան գտնել Ռոնալդուին:
Նա ասաց, որ սովորում է Լոնդոնում, - պատմել է Ներեիդան իսպանական հեռուստաընկերությանը, - այժմ նա ապրում է ԱՄՆ-ում: Ես 100%-ով չեմ կարող պնդել, որ նրա պատմածը ճիշտ է, բայց նա ինձ հետ կապվել էր դեռ այն ժամանակ, երբ ոչ ոքին հայտնի չէր, որ Կրիշտիանուն հայր է դառնալու:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Կրիշտիանու Ռոնալդուն Twitter-ի միջոցով հայտնել էր, որ որդի է ունեցել: Ավելի ուշ տեղեկացնում էին, որ երեխայի մորը մեծ գումար են առաջարկել, որպեսզի նա իր անձը գաղտնի պահի: Ներեիդա Գալյարդոն հաստատել է, որ այդ աղջիկը ստորագրել է գաղտնիության մասին պայմանագիրը: www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR