Facebook-ում Բարսելոնային շատ են սիրում Թեև ոչ բոլոր ֆուտբոլսերներն են օգտվում ինտերնետից, բայց համաշխարհային ցանցից օգտվող 2 միլիարդ մարդկանցից առնվազն 500 միլիոնը գրանցված է Facebook-ում: Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ Facebook-ը համարվում է ամենախոշոր սոցիալական ցանցը:
Զարմանալի չէ, որ առաջատար ֆուտբոլային ակումբներ սկսել են օգտագործել Facebook-ը որպես օնլայն-մարկետինգի միջոց: Օրեցօր այս կամ այն ակումբի ֆան-ակումբի մասնակիցների թիվը աճում է: Իհարկե դա դեռ չի նշանակում, որ կարելի է համացանցում գրանցված ֆուտբոլասերների թիվը համեմատել իրական թվի հետ, սակայն ակումբի երկրպագուների ակտիվությունը ավելի պարզ է արտացոլում տվյալ ակումբի բրենդի տարածվածությունը ինտերնետում, ինչն իր հերթին անդրադառնում է բրենդի ճանաչելիության և վաճառքի մակարդակի վրա:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում futebolfinance կայքի անցկացրած յուրօրինակ վարկանիշը, որտեղ ներկայացված են աշխարհի այն 25 ֆուտբոլային ակումբները, որոնք երկրպագուների ամենամեծ բանակն ունեն Facebook-ում: