Marca թերթի տեղեկություններով, «Ատլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ֆորլանին 18 միլիոն եվրոյով առաջարկել են Մադրիդի «Ռեալին»:
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը չի խոչընդոտի ֆուտբոլիստի հեռանալուն, քանի որ վերջին շրջանում նրանց փոխհարաբերությունները լավագույնը չեն: Բացի «Ռեալից», հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսն» ու «Տոտենհեմը»: