«Արսենալի» նախկին պաշտպան Ուլիյամ Գալլասը կարող է մոտ ժամանակներս տեղափոխվել «Տոտենհեմ», տեղեկացնում է Thy Daily Mirror-ը: «Տոտոնհեմի» գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը երկար ժամանակով շարքից դուրս եկած Ջոնաթան Վուդգեյթի և ծնկի քրոնիկական խնդիր ունեցող Լեդլի Քինգի փոխարեն պաշտպանների կարիք ունի: Լոնդոնցիների մարզչին չի մտահոգում այն, որ ավելի վաղ Գալլասը հանդես է եկել «Տոտենհեմի» սկզբունքային մրցակցիների՝ «Արսենալի» և «Չելսիի» կազմում: Նշենք, որ Գալլասը «Արսենալից» հեռացավ ակումբի ղեկավարության հետ տարաձայնությունների արդյունքում: Ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր էր ակնկալում, սակայն «Արսենալը» միայն մեկ տարով էր ցանկանում նրա հետ պայմանագիր ստորագրել: Դրանից հետո ֆրանսիացին կարող էր տեղափոխվել «Յուվենտուս», իսկ հետո՝ «Պանատինաիկոս», սակայն երկու դեպքում էլ գործարք չկնքվեց: ՀՂՈՒՄԸ`totalfootball.am www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR