«Ռեալի» համար վատ լուրերը կարծես թե ավարտ չեն ունենալու: Էզեկել Գարայը վնասել է աջ ծունկը, բայց վնասվածքը կարող է ավելի լուրջ լինել, եթե վնասված լիի մենիսկը կամ հյուսվածքները: Ամենաքիչը 8 շաբաթ խաղացողը չի կարողանա օգնել իր թիմին: Հիմա բոլորը սպասում են մյուս հետազոտությանը: Առաջնությունը արդեն մոտենում է, իսկ Մոուրինյոն չի կարող օգտվել Պեպեի ու Գարայի ծառայություններից: Երեկ հնարավոր չի եղել բուժզննում անցկացնել, բայց սպասվում է, որ երկուշաբթի` օրվա երկրորդ կեսին, այն կկայանա: Վաղ առավոտյան խաղացողը եկել է Վալդեբեբաս: Նա եկավ հենափայտերի օգնությամբ ու թիմի բժիշկները զննեցին նրան: Ծունկը այնքան էլ լավ վիճակում չէր, բայց անզեն աչքով հնարավոր չէ պարզել լրջությունը ու պետք է սպասել: www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR |