Այսօր իրենց ընկերական հանդիպումներն են անցկացնելու "Եվրո-2012”-ի B խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները. Իռլանդիան սեփական հարկի տակ մրցելու է նորվեգացիների հետ, Սլովակիան իր ուժերն է չափելու Բոսնիա և Հերցեգովինայի հետ, իսկ Ռուսաստանի հավաքականը Վորոնեժում հյուրընկալելու է Բելգիայի թիմին:
Իռլանդիա-Նորվեգիա Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին հայտնվել է բարդ իրավիճակում. հանդիպմանը հրավիրված վեց ֆուտբոլիստներ վնասվածքների պատճառով չեն կարողանա դաշտ դուրս գալ, իսկ երեքի մասնակցությունն առայժմ հարցականի տակ է: Բայց սա էլ դեռ ամենը չէ: Այս խնդիրները լուծելու նպատակով 71-ամյա իտալացին թիմ էր հրավիրել "Ասթոն Վիլայի” ֆուտբոլիստ Կլարկին: Կրկին անհաջողություն. Կլարկը նախավարժանքի ժամանակ վնասել է սրունքը: Տրապատոնին ստիպված է ընդգրկել կազմում երիտասարդ իռլանդացի ֆուտբոլիստների: Մեկնարկային կազմում դաշտ դուրս կգան Սիմուս Կոուլմանը, ով հիանալի է դրսևորել իրեն "Էվերթոնի” կազմում, և Գրեգ Կանինգեմը "Լեստերից”, գրում է Советский Спорт-ը:
Ինքը Տրապատոնին հետևյալ կերպ է մեկնաբանել այս իրավիճակը. "Նորվեգիայի հետ խաղում մեզ համար շատ կարևոր է փորձարկել երիտասարդ ֆուտբոլիստներին, քանի որ ապագայում նրանք կարող են օգտակար լինել մեզ: Նրանց համար էլ օգտակար կլինի հանդես գալ հավաքականի կազմում: Այստեղ նրանք կարող են վստահություն ձեռք բերել”: Իտալացին ակնարկել է, որ առաջիկա խաղը ևս մեծ նշանակություն ունի. "Ես բազմիցս նշել եմ, որ հավաքականի դեպքում "ընկերական” բառը տեղին չէ:
Սլովակիա – Բոսնիա և Հերցեգովինա Սլովակիայի հավաքականը այս անգամ ստիպված կլինի դաշտ դուրս գալ առանց Մարտին Շկրտելի: Ակումբի իր վերջին հանդիպման ժամանակ նա վնասվածք է ստացել:
Իսկ իտալական "Նապոլիի” ավագ Մարեկ Համշիկը պետք է լավ տրամադրությամբ դաշտ դուրս գա, քանի որ նա գովաբանության խոսքերի էր արժանացել "Յուվենթուսի” մարզական տնօրեն Նեդվեդի կողմից: "Նրա տարիքում ես այդքան լավ չէի խաղում: Նրա մասին գրքեր են գրելու: Մարեկի մոտ դեռ ամեն ինչ առջևում է, բայց նա պետք է կատարելագործի իր խաղը”, - ասել էր չեխը «Corriere dello Sport»-ին տված հարցազրույցի ժամանակ:
Ռուսաստան – Բելգիա Ինչպես մենք արդեն տեղակացրել ենք, ռուսական կողմն այս խաղի համար Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի վճարել է 300 000 եվրո: Խաղի ինտրիգան կայանում է նրանում, որ ժամանակին Բելգիայի հավաքականին "դավաճանած” մարզիչն առաջին անգամ մրցելու է իր նախկին սաների հետ: