Մադրիդի «Ռեալի» երրորդ նախապատրաստական շաբաթը բերեց հերթական վատ լուրը, իսկ մրցաշրջանի սկզբին մնացել է մեկ շաբաթից մի փոքր ավել ժամանակահատված: Կարիմ Բենզեման ստիպված է եղել լքել մարզումը` հարված ստանալով ոտնաթաթի պճեղին: Առայժմ վնասվածքի աստիճանը պարզված չէ, բայց խաղացողը ի վիճակի չի եղել ավարտել մարզումը Վալդեբեբասի խոտածածկին օրվա առաջին կեսում: Ավելի մանրամասն տեղեկություններ հայտնի կլինեն բուժզննումից հետո: ՀՂՈՒՄԸ`realmadrid.am www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR |