«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտարարել է, որ կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն, որի նկատմամբ ուշադրություն է ցուցաբերում «Բարսելոնան», թիմից կհեռանա միայն այն դեպքում, եթե նրա համար այնպիսի առաջարկ ստացվի, որն ամբողջովին կբավարարի մերսիսայդցիներին:
«Եթե Մասկերանոյի հետ կապված լավ առաջարկ լինի, ապա մենք արգելք չենք հանդիսանա նրա հեռանալուն: Նա չի պատրաստվում մնալ «Լիվերպուլում», բայց ես կարծում եմ, որ մենք իրավունք ունենք այսպիսի մակարդակի ֆուտբոլիստի համար պահանջել այնպիսի գումար, որը նա իսկապես արժե և ուշադրություն չդարձնել նրան, որ իրեն մեզ մոտ դուր չի գալիս: Այն դեպքում, եթե «Բարսելոնան» չբարձրացնի Մասկերանոյի հետ կապված իր առաջարկը, նա այնտեղ չի տեղափոխվի: Այդ պատճառով դեռևս վաղ է ասել, որ արգենտինացին իր վերջին հանդիպումը «Լիվերպուլում» արդեն անցկացրել է»,- ասել է Հոջսոնը:
Հիշեցնենք, որ Մասկերանոն հրաժարվել էր մասնակցել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին (0:3):
WWW.FOOTBALLIST.UCOZ.COM,ADMINISTRATOR