«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հույս ունի, որ կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն մոտ ժամանակներս չի հեռանա ակումբից: Արգենտինացին ցանկություն է հայտնել փոխել ակումբը և «Ինտերում» միանալ իր նախկին մարզչին՝ Ռաֆայել Բենիտեսին: Սակայն միլանցիները հրաժարվել են հենակետային կիսապաշտպանի համար 30 միլիոն ֆունտ ստեռլինգ վճարել: Այսպիսով, եթե նույնիսկ տեղափոխությունը տեղի ունենա, ապա դա հունվարից շուտ չի լինի: Մասկերանոյի գործող պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ ավարտվում է երկու տարի անց: «Ես հաճույքով ևս երկու տարի կաշխատեմ Մասկերանոյի հետ,- ասել է Հոջսոնը: – Եթե նա այնուամենայնիվ հեռանա ակումբից, ապա դա բացառիկ որոշում կլինի: Անկասկած, ինձ համար ամենից լավ կլիներ, եթե նա երկարաձգեր իր համաձայնագիրը: Բայց ոչ-ոք ֆուտբոլիստի վրա ճնշում չի գործադրում: Իսկ այն հարցին, թե արդյոք մենք պատրաստ ենք դիտարկել Մասկերանոյի հետ կապված առաջարկները, ես բացասական պատասպատ կտամ»: ՀՂՈՒՄԸ`totalfootball.am www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR