«Միլանի» հարձակվող Կլաս Յան Հունտելաարը հայտարարել է, որ տեղափոխվում է «Շալկե-04»:
Տրանսֆերի արժեքն է 13 միլիոն եվրո: Այդ մասին ֆուտբոլիստը հայտարարել է իր պաշտոնական կայքում:
«Միլանն» ու «Շալկեն» ամեն ինչի մասին պայմանավորվել են: Գերմանացիներն ինձ համար 13 միլիոն եվրո կվճարեն: Ես չէի ցանկանում հեռանալ «Միլանից», սակայն ես Իբրահիմովիչի ժամանելուց հետո հիմնական կազմում խաղալու շատ շանս չունեմ»,- ասել է Հունտելաարը:
Հունտելաարը 2009-ից էր խաղում «Միլանում»: Նա Ա սերիայում անցկացրել էր 25 խաղ և դարձել էր 7 գոլի հեղինակ: Ավելի վաղ հանդես է եկել «Ռեալում», «Այաքսում» և «Հերենվենում»: Հոլանդիայի հավաքականի կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ:
totalfootball.am
WWW.FOOTBALLIST.UCOZ.COM,ADMINISTRATOR