Զլատան Իբրահիմովիչը կրկին խոսել է Պեպ Գվարդիոլայի հետ ունեցած իրենց հարաբերությունների և տարաձայնությունների մասին:
"Պեպը կարծում է, որ ինքն է հնարել "Բարսելոնայի” ֆուտբոլը: Բոլորն ասում են, որ մարզիչը վեց տիտղոս է նվաճել, իսկ, իմ կարծիքով, ես էլ կկարողանայի նման արդյունքի հասնել, եթե իմ թիմում նման ֆուտբոլիստներ խաղային: Իմ կարծիքով, նրանք լավագույնն են աշխարհում”:
Իբրահիմովիչը նախկինի պես չի հասկանում, թե որն էր "Բարսելոնան” լքելու հիմնական պատճառը: "Իմ խաղամակարդակն այստեղ կապ չունի, քանի որ այդ թեման երբեք չի շոշափվել: Բարսելոնայում ես իմացա, որ ֆուտբոլում ամեն ինչ կարող է փոխվել 24 ժամվա ընթացքում”:
Իբրան մեղադրել է Գվարդիոլային այն բանում, որ վերջինս չէր փորձել լուծել նրանց միջև առկա տարաձայնությունները: "Եթե խնդիր կա, ապա պետք է լուծել այն: Նա թիմի առաջատարն է և պետք է կարգավորի նման հարցերը: Գվարդիոլան իրեն փիլիսոփայի տեղն է դրել է, Պեպը կարծում է, որ նա Մահաթմա Գանդին է”:
Armsport.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR