«Բարսելոնայի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն արդեն ուրբաթ օրը կարող է դառնալ «Միլանի» ֆուտբոլիստ, տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները: Ըստ Football Italia-ի տեղեկատվության, շվեդ ֆուտբոլիստն արդեն միլանցիների հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի դետալները: Իտալիայում հարձակվողը տարեկան վեց միլիոն եվրո կստանա, իսկ նրա աշխատավարձի մնացած մասը կվճարի «Բարսելոնան»: Խոսքը գնում է մեկ տարվա վարձակալության մասին: Իբրահիմովիչի համար տեղափոխության առանցքային գործոն է դարձել այն, որ «Միլանը» մասնակցելու է Չեմպիոնների լիգային:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հաստատել էր, որ ակումբների միջև ֆուտբոլիստի հետ կապված բանակցություններ են ընթանում: WWW.FOOTBALLIST.UCOZ.COM,ADMINISTRATOR