«Միլանի» վետերան Ֆիլիպո Ինձագին հասկացրել է, որ առաջվա նման գոլերի ծարավ ունի: Որպեսզի գերազանցի «Բավարիայի» և ԳՖՀ հավաքականի անցյալում հատնի հարձակվող Գերդ Մյուլլերի ռեկորդը, որը Եվրոգավաթներում 68 գոլ է խփել, իրեն մեկ գոլ է պակասում:
«Ես նախկինի պես պատրաստ եմ համառ աշխատանքին: Տարիքի հետ պետք է ավելի շատ ջանքեր ներդնել, որպեսզի շարքում մնաս: Ցանկանում եմ գերազանցել Գերդ Մյուլլերի ռեկորդը և ինձ մեկ գոլ է պակասում: Հիանալի կլիներ, եթե դա անեի «Օսերի» դեմ սեփական հարկի տակ հանդիպման ժամանակ, որին ընդամենը մի քանի օր է մնում»,- La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում ասել է 37-ամյա ֆուտբոլիստը: totalfootball.am www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR