«Ինտերը» համաձայնության է եկել «Լիվերպուլի» կիսապաշտպան Դիրկ Կայտի տրանսֆերի պայմանների վերաբերյալ, հաղորդում է De Telegraaf-ը: Ըստ աղբյուրի` գործարքը կարող է կայանալ արդեն այսօր: Նշենք, որ Կայտը չի հայտավորվել Եվրոպայի Լիգայի 4-րդ որակավորման փուլի «Տրաբզոնսպորի» հետ երեկ կայացած հանդիպմանը (1:0): Հնարավոր է, «Լիվերպուլը» չի շտապում եվրոգավաթներում խաղադաշտ դուրս բերել հոլանդացուն, որպեսզի վերջինս իտալական ակումբ տեղափոխվելու դեպքում հնարավորություն ունենա Չեմպիոնների Լիգայում «Ինտերի» կազմում հանդես գալ: Հարկ է նշել, սակայն, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Ռոյ Խոջսոնն իր հարցազրույցում հերքել է Կայտի վաճառքի հավանականությունը: www.footballist.ucoz.com,MARTIN
|