Սեպտեմբերի 25-ին և 26-ին նախատեսված իտալացի ֆուտբոլիստների գործադուլը չի կայանա:
Այդ օերերին կանցկավեն Ա սերիայի հինգերորդ տուրի հանդիպումները: Սակայն ֆուտբոլիստների արհմիությունը բանակցություններ է անցկացրել ակումբների ներկայացուցիչների հետ և գործադուլը հետաձգվել է:
Որպես բարի կամքի ժեստ Լիգան ընդառաջ է գնացել Ասոցիացիային և համաձայնել է Իտալիայի առաջնության 18-րդ տուրի հանդիպումնեչը դեկտեմբերի 22-ից տեղափոխել հունվարի վեցին: Դրա շնորհիվ ֆուտբոլիստներն ավելի երկար կանցկացնեն Սուրբ ծնունդի արձակուրդները:
Բանակցությունները կշարունակվեն մինչև նոյեմբերի 30-ը: Այդ օր կողմերը ևս երկու վիճելի հարց պետք է քննարկեն: Հիշեցնենք, որ Ա սիրայի արհմիությունը հավանական գործադուլի մասին հայտարարել էր ի պատասխան պայմանագրերի կնքման նոր կանոններիի, որոնք սահմանափակում են ֆուտբոլիստների՝ այլ ակումբներ տեղափոխվելու իրավունքը:
totalfootball.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR