Հանրահայտ պրոֆեսիոնալ ջամփեր Ջիմմի Ջամփը նոր նպատակ է դրել իր առջև: Կատալոնացին, որը հայտնի է դարձել ամենատարբեր սպորտային միջոցառումների ժամանակ խաղադաշտ ցատկելով, իր առջև նպատակ է դրել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխին դնել «բարետինա» կոչվող կատալոնական գլխարկը:
Տեսահաղորդագրության միջոցով Ջիմմին խոստովանել է, որ իր «սխրագործությունների» համար նա մինչ այժմ ավելի քան 100 հազար եվրո տուգանք է վճարել և խնդրել է շապիկներ գնելու և նվիրատվություններ կատարելու միջոցով օգնել իրեն վճարել տուգանքները, որպեսզի կարողանա կատարել «Ռեալի» գլխավոր մարզչի հետ կապված իր հաջորդ առաքելությունը: