Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի Ամստերդամի «Այաքսի» դեմ խաղից հետո խորամանկություն է արել և թիմի ֆուտբոլիստներ Խաբի Ալոնսոյին և Սերխիո Ռամոսին հրահանգել է կարմիր քարտեր ստանալ:
Բանն այն է, որ այս խաղացողներն արդեն զգուշացումներ ունեին և քանի որ հաջորդ փուլ դուրս գալու հարցն արդեն վճռված էր, պորտուգալացի մասնագետը ցանկանում էր, որ նշված ֆուտբոլիստները քարտեր չունենային խմբային փուլի «Օսերի» դեմ խաղից հետո
Մոուրինյոն պահեստային դարպասապահ Եժի Դուդեկին ուղարկել է իր հրահանգը Կասիլյասին ուղարկելու: Նա իր հերթին այդ մասին ասել է Ռամոսին, իսկ վերջինս Ալոնսոյին: Այսպիսով ֆուտբոլիստները բաց կթողնեն «Օսերի» դեմ հանդիպումը, իսկ 1/8 եզրափակիչում «մաքուր» կլինեն: