Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով ազգային հավաքականի տրամադրության տակ է Պորտուգալիայի ընտրանու հետ ընկերական խաղից առաջ, հայտարարել է, որ "Ռեալի" և "Բարսելոնայի" խաղացողներն իրար հետ չեն քննարկում "Նոու Կամպում" առաջիկայում կայանալիք "կլասիկոն": Այս մասին հաղորդում է "Marca" թերթը:
"Մենք իսկապես չենք խոսում այդ խաղի մասին: Մինչ այդ մոտ 10 օր է մնում, իսկ այս պահին մենք կենտրոնացած ենք պորտուգալացիների հետ խաղի վրա":
"Մենք եկել ենք այստեղ, որպեսզի պաշտպանենք Իսպանիա-Պորտուգալիայի թեկնածությունը 2018թ-ի կամ 2022թ-ի աշխարհի առաջնությունն անցկացման հարցում",-ասել է Կասիլյասը:
Armsport.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR