«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, ակումբը կհրաժարվի մի քանի ֆուտբոլիստների ծառայություններից:
Ըստ իտալացու խոսքերի՝ թիմից կհեռանան դարպասապահ Շեյ Գիվենը, ինչպես նաև բրազիլացի Ռոբինյոն ու պարագվայցի Ռոկե Սանտա Կրուզը:
«Եթե Ռոբինյոն, Շեյը կամ Ռոկեն ցանկանան մնալ, ապա ես երջանիկ կլինեմ: Նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ են, սակայն գլխավորն այն է, որ նրանք ուրախ լինեն»,- ասել է Մանչինին:
«Քաղաքացիների» մարզիչը նաև հավաստել է, որ Ռոբինյոյի ապագան կորոշվի 5-6 օր անց:
Թերթերում շշուկներ կան, որ Ռոբինյոյի ծառայություններով հետաքրքրվում են թուրքական «Ֆեներբախչեն» ու «Բեշիքթաշը», ինչպես նաև գերմանական «Շալկեն»: Ինչ վերաբերվում է Սանտա Կրուսին, ապա նրան ցանկանում են իրենց կազմում տեսնել «Վեսթ Հեմն» ու «Ֆուլհեմը»:
հղումը`totalfootball.am
www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR