«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴՆ» ՈՒ «ՉԵԼՍԻՆ» ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՍՆԱՅԴԵՐՈՎ
«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» պատրաստ են ակտիվ գորոծողություններ ծավալել, որպեսզի ձեռք բերեն «Ինտերի» կիսապաշտպան Ուելսի Սնայդերին, երբ նրա գործակալը հայտարարել է այն մասին, որ նոր պայմանագրի հետ կապված բանակցությունները հայտնվել են փակուղում:
«Ինտերի» նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կցանկանար երկարաձգել 26-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը մինչև 2015-ը: Սակայն ֆուտբոլիստի գործակալի խոսքերով, իտալական ակումբը խախտել է տված խոստումները. «Մենք չենք կարող համաձայնության գալ հարցի ֆինանսական կողմի հետ կապված: Բանակցությւոնները դադարեցվել են և կվերսկվեն, եթե «Ինտերը» դա ցանկանա»,- ասել է Լերբին: Totalfootball.am www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR