«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԸ» ՀԵՏԵՎՈՒՄ Է «ՎԱԼԵՆՍԻԱՅԻ» ԵՐԿՈՒ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում իսպանական «Վալենսիայի» կիսապաշտպաններ Պաբլո Էռնանդեսի և Խոակինի նկատմամբ, տեղեկացնում է FootballPress-ը:
«Մանչեսթերուն» նրանց տեսնում են որպես իրենց կիսապաշտպան Անտոնիո Վալենսիայի փոխարինող: Հիշեցնենք, որ էկվադորցին ծանր վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի առաջին տուրի «Գլազգո Ռեյնջերսի» դեմ խաղում: