Դորտմունդի "Բոռուսիայի” պաշտպան Մատս Հումելսը հայտարարել է, որ կցանկանար վերադառնալ "Բավարիա”:
21-ամյա ֆուտբոլիստը Մյունխենի ակումբում 12 տարի է անցկացրել: 2009թ. ամռանը դորտմունդցիները նրա տրանսֆերի համար 4,5 մլն եվրո էին վճարել: "Բավարիայի” հիմնական կազմում Հումելսը ընդամենը մեկ խաղ է անցկացրել:
"Ես այդպես էլ հնարավորություն չստացա Մյունխենում: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար դա սկզբունքային հարց է, այդ իսկ պատճառով ես կցանկանայի երբևէ վերադառնալ "Բավարիա” իմ բարձր խաղային մակարդակը ապացուցելու համար”, - Հումելսի խոսքերն է մեջբերում Bild-ը: