«Ոսկե գնդակի» հավակնորդ, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ աշխարհի առաջնություն հաղթելն իր կարիերայի գլխավոր նպատակներից մեկն է: Այս մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
-Իսկապես, ես արդեն շատ մրցանակներ ունեմ, ինչպես թիմի հետ, այնպես էլ անհատապես: Բացառությունն առայժմ աշխարհի առաջնությունն է: Ես շատ հիասթափած էի Գերմանիայի հետ խաղից հետո: Մեզանից այլ արդյունք էին սպասում, և մեր թիմը կարող էր մրցաշարային աղյուսակում առաջ շարժվել, բայց արդյունքի չկարողացանք հասնել:
-«Բարսելոնայի» Ձեր գործընկերները'Չավին և Անդրես Ինյեստան, «Ոսկե գնդակի» ավելի հավանական թեկնածու են համարվում...
-Ինձ համար ամեն ինչ շատ պարզ է. աշխարհի առաջնությունն ընտրության ժամանակ որոշիչ գործոն կլինի: Եթե ինձ չհաջողվի կրկին այս մրցանակը ստանալ, հույո ունեմ, որ այս մրցանակը կստանա որևէ մեկը «Բարսելոնայից»: Չավին և Ինյեստան մեծ ֆուտբոլիստներ են, նրանք այդ պարգևին արժանի են ավելի, քան մյուսները:
-Ո՞վ է «Լավագույն մարզիչ » անվանակարգում ամենահավանական թեկնածուն:
-Ակումբային հայրենասիրություն եմ ցուցաբերում: Ես ձայնս կտայի Խոսեպ Գվարդիոլային ոչ միայն թիմի հաղթանակի համար, այլ նաև հարձակվողական ֆուտբոլի փիլիսոփայությանը նվիրվելու համար: Իսկ եթե վերադառնանք աշխարհի առաջնությանը, ապա ավելի հավանական են համարվում Վիսենտե Դել Բոսկեն և Յոահիմ Լյովը:
Խոսե՞լ եք Դիեգո Մարադոնայի հետ ձեր լարված հարաբերությունների մասին...
Ես արդեն ասել եմ, որ մենք հրաշալի հարաբերություններ ունեինք, հիմա էլ ենք նորմալ շփվում: Միշտ կան մարդիկ, ովքեր փորձում են փաստերը փոխել:
Հիշեցնենք, որ Մեսսին ներկայումս լավագույն խաղացողն է համարվում:
Armsport.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR