Բարսելոնայի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ ուրախ կլինի, եթե իր հայրենակից Խավիեր Մասկերանոն հանդես գա կատալոնական ակումբի կազմում:
Իսպանական լրատվամիջոցների պնդմամբ, «Լիվերպուլի հենակետային կիսապաշտպանը, հնարավոր է, մոտ ժամանակներս տեղափոխվի «Կամպ Նոու մարզադաշտ:
Մասկերանոն «Բարսայի համար հոյակապ համալրում կլինի,- ասել է Մեսսին,-նա բավականաչափ վարպետություն ունի, իսկ նրա բնավորությունը համապատասխանում է մեր ակումբում տիրող տրամադրությանը: www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR